Հայտնի են 2025թ․ «Ավրորա» մրցանակի հավակնորդները
![]() 108 Այսօր, 21:42 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025թ․ «Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի1 միլիոն դոլար պարգևին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) և Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան) «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից։ Այս չորս հերոսներից մեկը կդառնա այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ 2025թ․ «Ավրորայի» հերոսներն են․ Սալի Բեքեր (ՄԹ)՝ մարդասիրական գործիչ, որը Բոսնիայի և Կոսովոյի հակամարտությունների ժամանակ հարյուրավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից և հիմնել մանուկներին շտապ բուժօգնություն ցուցաբերող կազմակերպություններ: Տիկին Բեքերը հետագայում ընդլայնել է իր գործունեությունը դեպի Իրաք, Ուկրաինա և Գազա՝ սկսելով հեռաբժշկության ծրագիր, որը տեղացի բժիշկներին կապում է մանկաբույժների համաշխարհային ցանցի հետ։ |
«Միքայել Սրբազանին բանտում պահելը Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չէ». Հովհաննես Ավետիսյան
9122:12««Հունիսի 12-ի» գործով Տիգրան Կլեկչյանի վարչական հսկողությունը վերացվեց». Ռուբեն Մելիքյան
10021:48Հայտնի են 2025թ․ «Ավրորա» մրցանակի հավակնորդները
10321:42««Չորրորդ հանրապետություն» թեման քննարկողները դիտվելու են որպես ՔՊ-ի քարոզչական արշավի մասնակիցներ». Հովսեփ Կուբատյան
7520:30«Խոստում տալու պահին պետք է պարզ լիներ, որ վաղեմության ժամկետի խնդիր կա». Հովհաննես Խուդոյան
16520:06«Դատարանը վախեր ունի․ կատարելու է այն, ինչ իրենից սպասում են». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
18418:42«Շքախմբով գնացել ես ԱՄՆ, որ ի՞նչ»․ Զարուհի Մուրադյան
17318:00«Աճել են զանգերի կենտրոնների միջոցով իրականացվող խարդախությունները»․ Մհեր Կարագոզյան
22017:24