Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հայհոյախոսության դեմ ո՞վ է Հայաստանում պայքարում»․ Նիկոլ Փաշինյան

«Հայհոյախոսության դեմ ո՞վ է Հայաստանում պայքարում»․ Նիկոլ Փաշինյան
137
Այսօր, 11:18

«Պետք է խոսենք ժողովրդավարության մեր ստանդարտի մասին: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը, ինչպես ենք մենք այն պատկերացնում: Այսօր Հայաստանում ժողովրդավարության մի մասը պարզ հայհոյախոսություն է. ընդ որում ես չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա. ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա՝ ասելով, որ մենք հայհոյում ենք՝ հեր, մեր, երեխա, ծնող: Նույն քաղաքացիական հասարկությունը նույնիսկ ստիպված է արդարանալ, թե ինչու է ինքը բարևում իշխանությանը»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին։ «Ես քաղաքացիական հասարակությանը հարց ունեմ՝ այդ հայհոյախոսության դեմ ո՞վ է պայքարում Հայաստանում, ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւնն է, մանկահասակ երեխաներին սեռական բնույթի հայհոյանքներ տա՞լն է, դա՞ է ժողովրդավարությունը։ Կա՞ այնպիսի մի կազմակերպություն, որ դատապարտում է հայհոյախոսությունը, եթե կա, ես կծափահարեմ, եթե երկուսը լինի՝ հոտնկայս կծափահարեմ»,- ասել է վարչապետը։

Վարչապետը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում է պանելային քննարկման