Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սեփական որդուն դարձրեց օկուպանտ»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Սեփական որդուն դարձրեց օկուպանտ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
135
Այսօր, 15:12

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննախադեպը դա էլ արեց: Իր էսօրվա հայտարարությունների համաձայն Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ և ի տարբերություն 2020թ-ի արտադրության Փաշինյանի, 2025թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ դրա իրավունքը չունենալով իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել: Հասկանում ա՞, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ ա կրկնում արդեն Ալիևյան պրոպագանդայի թեզերը՝ նույնիսկ չխորանալով դրանց մեջ:
Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանը առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների այդ թվում սեփական որդուն: Էսօր, որ տուն գնաս՝ ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից՝ հեռու»:

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել էր. «ՏՊԼ, ՍՔ և ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»: