«Փաստորեն, պետք է ապացուցենք իշխանությանը Ալեքսանդր Թամանյանի թանգարանի ստեղծման նպատակահարմարությունը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, ըստ Երևանի քաղաքապետին ուղղածս նամակի պատասխանի, Երևան քաղաքում Ալեքսանդր Թամանյանի թանգարանը բացելու (կամ վերաբացելու, քանզի այն տարիներ ի վեր գործել է քաղաքում) համար մենք պետք Է կազմենք հայեցակարգ, ապացուցենք իշխանությանը Մեծ Վարպետի թանգարանի ստեղծման նպատակահարմարությունը, վճարունակությունը և այլն․․․
Իսկ Երևան քաղաքի կառավարիչները միայն ելույթներում կնշեն, որ ապրում ենք թամանյանական ձեռագրով գծված Երևանում, որին ակադեմիկոսը նվիրել է տարիների քրտնաջան աշխատանքն ու առողջությունը։
2022-ից ի վեր, այս հարցի շուրջ քաղաքային իշխանության հետ քննարկումներ են եղել․․․ Ցավոք, Ալեքսանդր Թամանյանի ժառանգությունը սպասում է․․․
․ Թանգարանի հայեցակարգը՝ ներառյալ առաքելությունը, հիմնական նպատակները, ցուցադրությունների և կրթական ծրագրերի ուղղությունները։
․ Գործունեության իրավակազմակերպական ձևը՝ պետական, համայնքային, հիմնադրամի կամ այլ իրավական կարգավիճակով։
․ Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները՝ պետական և համայնքային բյուջե, դրամաշնորհային ծրագրեր, հովանավորություններ, ինչպես նաև սեփական եկամուտների ձևավորման հնարավորություններ։
․ Թանգարանային առարկաների ցանկը՝ ներառյալ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգությանը, արխիվային նյութերին և փաստաթղթերին վերաբերող հավաքածուն։
․ Լիազոր մարմնի եզրակացությունը՝ առանձին թանգարանային միավոր հանդիսացող նոր թանգարանի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12