Երեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հայաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք է տալիս». Արսեն Օհանյան

«Հայաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք է տալիս». Արսեն Օհանյան
172
Այսօր, 19:24

Օգտատեր Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս նշանակում ա, որ Հայաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք ա տալիս՝ հօգուտ թշնամի Ադրբեջանի,
էս նշանակում ա, որ Հայաստանի վարչապետը լեգիտիմացնում ա Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, լեգիտիմացնում ա ադրբեջանական զորքի վայրագությունները հայ զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ,
էս նշանակում ա, որ Հայաստանի վարչապետը բոլորին, ովքեր կռվել են հանուն Արցախի ազատագրման, անվանում ա անջատողականներ և ահաբեկիչներ,
էս նշանակում ա, որ Նիկոլը վաղը մյուս օր՝ Ադրբեջանի պահանջով, կսկսի հալածել ու ձեռբակալել 2020-ին Արցախի համար կռվածներին (օրինակ, ինձ),
էս նշանակում ա, որ Նիկոլն ու իր թիմը կոլաբորացիոն ռեժիմ են հաստատում Հայաստանում, այսինքն համագործակցում են թշնամու հետ՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի»:

Աղբյուրը`   Արսեն Օհանյան