Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա». Նաիրի Հոխիկյան

«Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա». Նաիրի Հոխիկյան
131
Երեկ, 22:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2025-ի հունվարին Սյունիքի առաջնագծում, ավելի կոնկրետ' Խոզնավար, Խնածախ գյուղերի վրա Ադրբեջանի կրակոցները չի հիշո՞ւմ արդյոք 1 տարի 7 ամիս խաղաղության, սահմանին կրակոցների բացակայության մասին խոսող հավը։
Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա, կոտրում ապակիները, վնասում տանիքներն ու պատերը, թիրախավորում մեր դիրքերը, և միայն երջանիկ պատահականությամբ զոհեր չէինք ունենում, իսկ ԱԱԾ -ն սահմանամերձ գյուղերի բնակիչներին վախեցնում էր, թե հանկարծ չխոսեն, չպատմեն Ադրբեջանի ագրեսիայի մասին։
Թե՞ այդ սահմանային կրակոցները ոչ թե Ադրբեջանը, այլ Կամբոջան է արձակել, ինչպես վերջին օրերին ասում է հավերի նոր աքլոր Թրամփը։
Հավերի կտերը մի կերեք։ Սեփական ուղեղ ունեցեք, հիշողություն ունեցեք, հավ մի եղեք, եթե նույնիսկ այդպես ձեռնտու է։
Հավերին վերջում մորթում են»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան