«Ուկրաինան՝ ԵՄ-ի աջակցությամբ, կարող է վերադարձնել իր բոլոր տարածքները, և դեռ` ավելին». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան՝ Եվրոմիության աջակցությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված իր բոլոր տարածքները։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմատնտեսական իրավիճակը վերանայելուց և լիովին հասկանալուց հետո, ինչպես նաև տեսնելով այն տնտեսական խնդիրները, որոնք դա առաջացնում է Ռուսաստանի համար, ես կարծում եմ, որ Ուկրաինան՝ Եվրոմիության աջակցությամբ, ունի հնարավորություն կռվելու և ամբողջ Ուկրաինան վերադարձնելու՝ իր սկզբնական տեսքով։ Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության դեպքում, սկզբնական սահմանները, որտեղից սկսվել է այս պատերազմը, շատ իրական տարբերակ են։ Ինչո՞ւ ոչ», - գրել է ԱՄՆ-ի նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։ Թրամփը պնդել է, որ Ռուսաստանը երեքուկես տարի աննպատակ կռվում է մի պատերազմում, որը իրական ռազմական ուժը պետք է հաղթեր մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում։ Նա նշել է, որ դա Ռուսաստանին դարձնում է «թղթե վագրի»։
«Երբ Մոսկվայում և Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում, գյուղերում և թաղամասերում ապրող մարդիկ իմանան, թե իրականում ինչ է կատարվում այս պատերազմում, այն փաստը, որ նրանց համար գրեթե անհնար է գազ ստանալ՝ գոյացող երկար հերթերի պատճառով, և այն ամենը, ինչ տեղի է ունենում նրանց պատերազմական տնտեսությունում, որտեղ նրանց գումարի մեծ մասը ծախսվում է Ուկրաինայի դեմ պայքարում... Ուկրաինան կկարողանա վերականգնել իր երկիրը իր նախնական տեսքով, և ո՞վ գիտի, գուցե նույնիսկ ավելի հեռու գնա», - գրում է նա։
Ըստ Թրամփի՝ Պուտինը և Ռուսաստանը լուրջ տնտեսական դժվարությունների մեջ են, և հիմա Ուկրաինայի համար գործելու ժամանակն է։ «Ամեն դեպքում, ես երկու երկրներին էլ հաջողություն եմ մաղթում։ Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա նրանց հետ անել այն, ինչ ուզում է։ Հաջողություն բոլորին», - եզրափակել է նա։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
104Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
115Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
122Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
201Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
100Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
115Երեկ, 17:12