Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Փաշինյանն իր անվտանգության համար ՊՊԾ կանանց հանդիսատես է դարձրել. «Հրապարակ»

Փաշինյանն իր անվտանգության համար ՊՊԾ կանանց հանդիսատես է դարձրել. «Հրապարակ»
139
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վախերն օրեցօր աճում են: Դրա վկայությունն է նախ այն, որ նորանոր անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում նրա անձի պահպանության համար, և անգամ կուսակցական հավաքներին եթե նա մասնակցում է, զննում են նրա թիմակիցներին, հեռախոսներն են հավաքում:
Իսկ նրա անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: ԱԺ ժամանելիս, օրինակ, մի ամբողջ գումարտակ է բերվում, մի քանիսը նրա հետ մտնում են անգամ դահլիճ։ Ժողովրդի մեջ նախկինում ազատ քայլող Փաշինյանը եթե ցուցադրական զբոսանքի է ելնում՝ ռիլեր նկարելու, ապա նրան տասնյակ թիկնապահներ են ուղեկցում՝ քաղաքացիական հագուստով:

Իսկ կիրակի օրը Արմավիրի հրապարակում Ֆեստիվառին մասնակցելիս Փաշինյանի թիկունքում ՊՊԾ տղաների փոխարեն քաղաքացիական հագուստով ՊՊԾ աշխատակից կանայք էին շարվել, որոնցից մի քանիսը նաև ԱԺ-ում են ծառայություն իրականացնում։ Հավանաբար, Փաշինյանը կարծում է, որ այդպես ավելի աննկատ կլինի իրեն պահպանողների բանակը, և կին թիկնապահները որպես հիացած ժողովուրդ կընկալվեն»: