Մահացել է Կլաուդիա Կարդինալեն

87 տարեկանում մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: ANSA-ն հայտնում է, որ դերասանուհին մահացել է Ֆրանսիայում գտնվող Նեմուր քաղաքի իր տանը, որտեղ ապրում էր վերջին տարիներին։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Կարդինալեն հանդես է եկել 60-ականների և 70-ականների եվրոպական մի շարք նշանավոր ֆիլմերում։
Հայ հանդիսատեսը Կլաուդիա Կարդինալեին ճանաչում է 1991 թվականին ռեժիսոր Անրի Վերնոյի նկարահանած կենսագրական «Մայրիկ» ֆիլմով, որտեղ դերասանուհին հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մոր կերպարում:
«Դերում ես վերապրեցի հայ մայրիկի մեծ և դժվարին ճակատագիրը՝ 20-ամյա երիտասարդ կնոջից, մինչև ճերմակահեր 80-ամյա ծեր կնոջ։ Բազում դժվարությունների ապրած կնոջ մի ամբողջ կյանք։ Օգնեց նաև այն, որ շատ էի լսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Հուսով եմ՝ այս ֆիլմով ես կգամ մի օր դեպի Արարատ»,- ասել է դերասանուհին՝ «Մայրիկ» ֆիլմում իր դերի մասին:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12