Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Եթե ոստիկանության ռեսուրսները դրված չլինեին իշխանության պաշտպանությանը, այս դժբախտ առավոտը գուցեև չլիներ»․ Միքայել Նահապետյան

«Եթե ոստիկանության ռեսուրսները դրված չլինեին իշխանության պաշտպանությանը, այս դժբախտ առավոտը գուցեև չլիներ»․ Միքայել Նահապետյան
182
Այսօր, 11:24

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սարսափելի լուրով սկսվեց առավոտը։ Գիշերը իր տան բակում սպանել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանին և ընկերոջը։ Ցավակցում եմ հարազատներին, մերձավորներին։
Եթե ոստիկանության օր օրի աճող ռեսուրսները դրված չլինեին իշխանության պաշտպանությանը, եթե յոթերորդ վարչությունն ընդդիմադիրների կիպիծիլնիկների մեջ ժուչոկ դնելու փոխարեն զբաղվեր իր իրական գործով ու երկու հոգու գյուլլելու մտադրությունների մասին ձայնագրությունները ոչ թե մոնտաժվեին, այլ իրականում բացահայտվեին, այս դժբախտ առավոտը գուցե և չլիներ։
Այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ համայնքում խնդիր կա, լիքը զենք կա ու այն կիրառելու պատրաստ լիքը մարդ՝ քանի՞ հոգու են զինաթափել, քանի՞ մարդու են հետևել ու գաղտնալսել, քանի՞ թայֆա են զսպել ու ցրել քրեական ոստիկանները։
Գլխակեր բարքերով ապրող էս երկրում այդպես անողոքաբար մտնել ու քաղաքականապես խառնել մեղվաբունը, իսկ հետո բանսարկուի չքմեղությամբ ծլկել արանքից ի՞նչ է, եթե ոչ մեղսակցություն՝ առնվազն քաղաքական մեղսակցություն»։