Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ամենաթողությունը նաև միջազգային կառույցների հետնահանջի արդյունք է». Գոհար Մելոյան

«Ամենաթողությունը նաև միջազգային կառույցների հետնահանջի արդյունք է». Գոհար Մելոյան
79
Այսօր, 18:36

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հանրությանը․
Երեկ գիշերն իր տան դիմաց դաժանաբար սպանվել է այսօրվա իշխանության նկատմամբ միանձնյա ջախջախիչ հաղթանակ տարած ընդդիմադիր՝ Փարաքարի համայնքապետը՝ Վալոդյա Գրիգորյանը։
Ինչո՞ւ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը։
Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետևանքային գնահատականների բացակայության արդյունք է։
Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետևանքով։
Ակնկալում եմ Ձեր հետևողականությունն այս հանցագործության բացահայտման և հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան