Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Երկիրը խորասուզվել է սպանությունների, քաղաքական հետապնդումների խավարի մեջ»․ Դերենիկ Մալխասյան

«Երկիրը խորասուզվել է սպանությունների, քաղաքական հետապնդումների խավարի մեջ»․ Դերենիկ Մալխասյան
72
Այսօր, 14:00

«Մայր Հայաստան» շարժման անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի արյունալի ժողբաստիոնի առօրյան․
Ժողովրդավարության մասին ճոռոմ խոսացողների ինչ-որ բազարում, իշխանաՊաշտպան «ժողովրդավարաների» բուռն ծափերի ներքո Նիկոլը գովերգում է Հայաստանում իբր հաստատված ժողովրդավարական կարգերը։
Դրանից մի քանի ժամ անց, իր տան մոտ գնդակահարվում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու մի ոստիկան։ Վալոդյա Գրիգորյանը մի քանի ամիս առաջ Փարաքարում հաղթել էր ՔՊ-ական թեկնածուին։
Իրավապահ համակարգը մատնված է անգործության ու ըստ էության լուծում է միայն Նիկոլի իշխանության պահպանման խնդիրը՝ գրեթե ամեն գնով։
Իսկ մի քանի ժամից էլ ամենայն հավանականությամբ կլսենք, թե ինչպես նիկոլական ժողբաստիոնում, քաղաքական պատվերի շրջանակներում, շինծու գործով նիկոլական դատարանը մեղադրական դատավճիռ կկարդա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ։
Երկիրը խորասուզվել է ամենաթողության, սպանությունների, արյունալի «ռազբորկաների», փողոցներում հնչող կրակահերթերի, քաղաքական հետապնդումների խավարի մեջ»։