Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Սպանություն կատարած անձը դեռ չի հայտնաբերվել»․ Արտակ Հովհաննիսյան

«Սպանություն կատարած անձը դեռ չի հայտնաբերվել»․ Արտակ Հովհաննիսյան
113
Այսօր, 13:18

«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի մահվան փաստի առթիվ, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է 44-155-րդ հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ»,- լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանը:
«Սպանությունները կատարած անձը դեռ չի հայտնաբերվել, այդ ուղղությամբ կատարվում են հնարավոր բոլոր քննչական ու ապացուցողական գործողությունները»,- հայտնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեպքի վայրից տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, հարցաքննվել են մի շարք վկաներ։ Նրա խոսքով հայտնաբերվել է 18 կրակված պարկուճ, տեսանկարահանող սարքերի միջոցով է հնարավոր եղել պարզել, որ սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված, ով ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են։
Նա նաև հայտնեց, որ բոլոր վարկածներն ուսումնասիրվում են, այդ թվում՝ ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ կապված վարկածը։

«Սպանություն կատարած անձը դեռ չի հայտնաբերվել»․ Արտակ Հովհաննիսյան