Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Քաղաքական դիրքորոշման համար ոչ ոք չի սպանվում և ծեծ չի ուտում ՀՀ-ում»․ Ալեն Սիմոնյան

«Քաղաքական դիրքորոշման համար ոչ ոք չի սպանվում և ծեծ չի ուտում ՀՀ-ում»․ Ալեն Սիմոնյան
173
Այսօր, 13:30

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան գրառումը․ «Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրոած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն: Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:

Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»:

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան