Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նիկոլ Փաշինյանն ԱԽ արտահերթ նիստ կարող էր հրավիրել»․ Հակոբ Բադալյան

«Նիկոլ Փաշինյանն ԱԽ արտահերթ նիստ կարող էր հրավիրել»․ Հակոբ Բադալյան
173
Այսօր, 15:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարծում եմ, որ բոլորովին չափազանցություն չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության առնչությամբ հրավիրեր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ և քննարկեր թե՛ սպանությանը, թե՛ ընդհանրապես հանրապետությունում քրեածին, օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր:

Իհարկե առանձնապես ակնկալիք ունենալ, թե դա կարող էր բերել կառավարման որակի փոփոխության, թերևս չկա, հաշվի առնելով տարբեր նախադեպեր: Բայց, դա գոնե կարող էր թույլ հույս առաջացնել, որ գիտակցվում են իրավիճակի խորքային պատճառներն ու վտանգները:

Միևնույն ժամանակ, ՆԳՆ նախարարի պաշտոնանկությունը կարծում եմ նվազագույնն է, որ պետք է իրականացվի, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ցավակցական գրառումով դե ֆակտո արձանագրել է, որ համակարգը Փարաքարում տապալել է կանխարգելիչ գործառույթը:

Սակայն, բանը միայն Փարաքարը չէ, այլ ընդհանրապես իրավիճակը ամբողջ հանրապետությունում, երբ ակնհայտ է քրեածին բաղադրիչի ակտիվությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան