Չորեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դրսիններն ուզում են համոզմունք ձևավորել, թե Հայաստանն ինքն իրեն կառավարելու ընդունակ չէ». Արման Մելիքյան

«Դրսիններն ուզում են համոզմունք ձևավորել, թե Հայաստանն ինքն իրեն կառավարելու ընդունակ չէ». Արման Մելիքյան
113
Այսօր, 18:42

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի տեսակ զգացողություն է առաջանում, որ դրսիններն ուզում են ներսում համոզմունք ձևավորել, թե Հայաստանը սեփական ուժերով ինքն իրեն կառավարելու ընդունակ պետական միավոր չէ։ Երկրում վիճակն այնչափ անտանելի պետք է դարձվի, որպեսզի շարքային մարդն «էս երկիրը երկիր չի» ասելով տենչա երկիրը հանձնել օտարի կառավարմանը։ Պատմական նախադեպ էլ ունենք՝ հանձինս Արտաշես Դ Արշակունու, որին պարսից շահը հայ նախարարների բողոքի հիման վրա գահընկեց արեց ու Մեծ Հայքի թագավորությունը վերածեց պարսկական մարզպանության։ Անգամ եթե բողոքավոր նախարարները ճիշտ էին ու այդ Արտաշես Դ արքան իրոք անպետքի մեկն էր, կատարվածը երկրի ստրկացման արար էր ինքնուրույնության արժեքը ուրացած նախարարների կոմից։ Մեր այսօրվա վիճակը նաև այն ժամանակ հարաբերական ազատությունը հարաբերական ապահովությամբ փոխարինելու արդյունք է»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան