Բանգկոկում ճանապարհին 50 մետր խորությամբ փոս է առաջացել

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ճանապարհի մի հատված այսօր փլուզվել է՝ առաջացնելով մոտավորապես 30 մետր լայնությամբ և 50 մետր խորությամբ փոս։ «Bangkok Post»-ը հաղորդում է, որ տուժածներ չկան։
«Սամսեն ճանապարհի Վաջիրա հիվանդանոցի դիմաց գտնվող մի հատված չորեքշաբթի առավոտյան փլուզվել է, ստեղծելով մոտավորապես 50 մետր խորությամբ, 30 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ մեծ փոս։ Այն առաջացել է անմիջապես մետրոյի կայարանի վերևում։ Վիրավորների մասին հաղորդագրություններ չկան», - գրում է թերթը։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:13-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 4:13-ին)։ Հիվանդանոցի գործունեությունը դադարեցվել է երկու օրով, և մոտ 3500 հիվանդ տարհանվել է։ Մոտակա բնակարանների բնակիչներին նույնպես հրահանգվել է տարհանվել իրենց տներից։
Տարածքը փակվել էր մետրոյի նոր կայարանների կառուցման նպատակով։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ հողը լցվել է թունել, ինչի հետևանքով մոտակա կառույցները փլուզվել են, իսկ մեծ ջրատարը պայթել է։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
3209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
286Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
300Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
491Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
345Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
431Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
176Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32408.11.2026, 21:00