Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ձերբակալված անձ դեռևս չկա»․ Արամ Ղազարյան

«Ձերբակալված անձ դեռևս չկա»․ Արամ Ղազարյան
173
Երեկ, 22:24

«Ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, ամեն ինչ արվում է ոստիկանության և մյուս բոլոր գործընկեր կառույցների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանություններին։

«Ձերբակալված անձ դեռևս չկա»,- ընդգծեց Ղազարյանը՝ հավելեով, որ չի կարող նախաքննական գաղտնիքներ ներկայացնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր, մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

«Ձերբակալված անձ դեռևս չկա»․ Արամ Ղազարյան