Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ավարտվել է Վան-Իրան սահմանային պատի 204 կմ հատվածի կառուցումը

Ավարտվել է Վան-Իրան սահմանային պատի 204 կմ հատվածի կառուցումը
182
Երեկ, 22:48

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան քաղաքի և Իրանի միջպետական սահմանին կառուցվող պատի 204 կմ հատվածի կառուցումն ավարտվել է, իսկ 91 կմ հատվածի շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ սահմանային պատը կառուցվում է անօրինական ճանապարհներով Վան ներթափանցող անձանց մուտքը, ինչպես նաև ահաբեկչական և ապօրինի գրործողությունները կանխելու նպատակով:

Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր դեռևս 2021-ին: