Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Պահնորդների ծառայությունից օգտվում ենք, որովհետև լավ ենք ճանաչում ձեզ». Արսեն Բաբայան

«Պահնորդների ծառայությունից օգտվում ենք, որովհետև լավ ենք ճանաչում ձեզ». Արսեն Բաբայան
112
Երեկ, 23:18

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ օգտվում ենք պահնորդական ծառայությունից՝ զենք պահելու կասկածանքով 5 անգամ պահնորդներին ապօրինի ձերբակալում են: Հետո օրենք են հատուկ փոխում՝ արգելելով պահնորդությունը ուղեկցող մեքենայով: ՆԳ նախարարն ասուլիսում՝ որպես հիմնավորում այդ գործողությունների, պնդում է, թե պահնորդների ուղեկցմամբ խախտվում է հանրային կյանքի հավասարությունը եւ այլն...
Արդեն մի քանի տարի է ձեզ բացատրում ենք, որ պահնորդների ծառայությունից օգտվում ենք այն պարզ պատճառով, որ լավ ենք ճանաչում ձեզ ու ձեր անկարողությունը հանրության անվտանգության ապահովման գործում: Դուք անկարող եք ապահովել մարդկանց անվտանգությունը, ուստի մարդիկ ստիպված են ինքնուրույն եւ սեփական միջոցներով դա անել:
ՆԳ նախարարը դեռ հրաժարական չի տվե՞լ...
Չնայած ուր ա դրանց էդքան արժանապտվություն, որ հրաժարական տան»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան