«Նիկոլ Փաշինյանը փաստացի Հայաստանին հռչակում է «օկուպանտ» ու «ագրեսոր»»․ Արմեն Հովասափյան
![]() 239 Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 10:42 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Նիկոլը մի գրառում արեց, որի մասին տեղեկատվական դաշտում խոսվեց, բայց ոչ այդ դիտանկյունից։ Նախ նա հայտարարեց, թե «Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել են բոլոր երեք նախագահները», բայց «շան գլուխը» լրիվ այլ տեղ է թաղված. այս կերպ Նիկոլը փաստացի ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ՝ հայտարարելով. «եթե պատերազմը ես եմ հրահրել ու Հայաստանը ներքաշել դրա մեջ, ապա ինչո՞ւ էին մինչև 2018-ը ՀՀ 18 տարեկան զինվորները 24 տարի իրենց ծառայությունն անցկացնում ՀՀ սուվերեն տարածքից դուրս»։ Սա մի թեզ է, որը ադրբեջանցիները տարիներ շարունակ խոսել ու քարոզել են՝ առանց որևէ փաստական ապացույցի։ Իսկ հիմա Նիկոլն այս մասին ոչ միայն հրապակակավ հայտարարում է, այլ փորձում դա որպես բացարձակ ճշմարտություն ապացուցել։ Այս ամենն այլ բան, քան հակապետական կոլաբորացիոնիզմ, կոչել չի կարելի։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |

«Մարդ պտի սուտ չխոսա, առավելապես՝ հոգևորականը». Արթուր Պողոսյան (տեսանյութ)
2111:18
«Ես չեմ տեսնում խաղաղություն». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
5011:06
ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները կքննարկեն տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները
6410:44
«Ձեզ պետք է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ». Ագնեսա Խամոյան
9110:36
Նյու Յորքը կունենա մահմեդական քաղաքապետ (տեսանյութ)
13110:06
«Կալանքի էս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ». Ագնեսա Խամոյան
10910:06
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ-ում է (տեսանյութ)
12409:18
0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. «Ժողովուրդ»
12809:00
