Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«7 տարի է Հայաստանս վերածել են գերեզմանի»․ Աստղ Գալեյան

«7 տարի է Հայաստանս վերածել են գերեզմանի»․ Աստղ Գալեյան
104
Այսօր, 11:30

«Որդիների Կանչ» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է 44-օրյայի հերոս Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի գրառումը․ «Մեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ 44-օրյաից հետո թույլ տվեցինք նրա մուտքը Եռաբլուր, երբ + - 50 էին մեր երեխեքը, երբ կարող էինք կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը, բայց առանց զոհերի, երբ Արցախը Հայաստան է, հետո վերածվեց Ղարաբաղը ադրբեջան է, երբ ինքը՝ նիկոլ կոչվածը պատասխանատուն էր, բայց ոչ մեղավորը, երբ մայրերին Եռաբլուրից քարշ տալով տարան ու ոչ մեկ չպատժվեց, երբ բարձրաստիճան հոգևորականներ են դատվում, հայրենիք սիրող մարդիկ, Արցախ ազատագրած նախագահներ ու հայրենիքի հայրեր… համատարած անտարբերություն է, ու այս ամենը հետևանքն է ամենաթողության։ 7 տարի է Հայաստանս վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր, մինչև ե՞րբ ժողովուրդ…
Հայրենիքի մայր՝ Աստղ Գալեյան»։