Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սա նման է սադրանքի․ նպատակը Վրաստանում խժդժություններ հրահրելն է»․ Արա Պողոսյան

«Սա նման է սադրանքի․ նպատակը Վրաստանում խժդժություններ հրահրելն է»․ Արա Պողոսյան
99
Այսօր, 01:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանական ալիքները ակտիվորեն տարածում և քննարկում են մի միջադեպ, որը տեղի էր ունեցել Թբիլիսիում։ Տեսանյութում վրացի տղամարդը, ըստ ազերիների, սպառնալով ասում էր. «Ինչի՞ իմ հետ չես կարող խոսել վրացերեն։ Ես քեզ դուրս կշպրտեմ էս երկրից, գնա՛ քո հայրենիք»:
Ադրբեջանական տիրույթում, սա նախօրեին Մարնեուլիում տեղի ունեցած նմանատիպ դեպքի հետ կապելով՝ հեռուն գնացող թեզեր են հնչեցվում։ Ավելին՝ ոմանք գրում են, թե «վրացիներին պետք է հայերի նման ծնկի բերել», ոմանք ընդհուպ տարածքային պահանջներ են ներկայացնում մեկնաբանություններում։
Հետաքրքիր է, որ տեսանյութը հրապարակել է նախկինում արդեն հայտնի դարձած Վրաստանում ադրբեջանական ծագում ունեցող Սամիրա Բայրամովան։
Իրականում սա նման է պլանավորված սադրանքի, որի նպատակը ոչ այլ ինչ է, քան Վրաստանում ներքին խժդժություններ ազգային հողի վրա հրահրելը, և դրանից քաղաքական, տարածքային կամ այլ օգուտներ ստանալը։
Չմոռանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը հսկայական ներդրումներ են կատարել Վրաստանում հատկապես Աջարիայի, Մցխեթի և հիմնականում հարավային շրջաններում։ Կարծեմ հասկանում եք, որ ներդրումային շրջանների վայրերը պատահական չեն...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան