Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Նիկոլ Փաշինյան, դու չպիտի դատապարտես, դու պիտի դատապարտվես»․ Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյան, դու չպիտի դատապարտես, դու պիտի դատապարտվես»․ Էդգար Ղազարյան
164
Այսօր, 14:24

«Չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ մի մարդու դաժան սպանություն, որը զբաղեցնում է քաղաքական պաշտոն։ Սպանված գործիչը հանրային ծառայության մասին օրենքով զբաղեցրել է համայնքային քաղաքական պաշտոն՝ խոշորացված համայնքի ղեկավար էր, նոր ընտրված և ընդդիմադիր հայացքներ ունեցող»,- ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք Փարաքարի համայնքի ղեկավարի սպանության գործում։ «Արդեն մեկ ու կես օր է անցել՝ սպանությունը իրականացրած մարդուն դեռ իրավապահները չեն գտնել ու ոչ ոք հրաժարական չի տվել։ Նայեք, վաղը հանրահավաք ենք անում, 15 մարդ այստեղ հավաքվի՝ 1500 ոստիկան է գալու, այդ թվում՝ բոլոր բարձրաստիճան ոստիկանները, հիմա սպանություն է եղել ու այս տեսախցիկների դարում չեն գտնում սպանողին»,- հավելել է Էդգար Ղազարյանը։ «Նիկոլ Փաշինյանն էլ գրառում է անում․ «դատապարտում եմ», մնացել էր ասեիր ՝ «ողջունում եմ», դու չպիտի դատապարտես, դու պիտի դատապարտվես այս ամեն ինչի համար, անմիջական պատասխանատվություն են կրում այս ամենի համար իրենք»,- ասել է քաղաքական գործիչը։

Էդգար Ղազարյան