Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ընդդիմադիր համայնքապետերը լարվելու իրական պատճառներ ունեն». Ալեն Ղևոնդյան

«Ընդդիմադիր համայնքապետերը լարվելու իրական պատճառներ ունեն». Ալեն Ղևոնդյան
79
Այսօր, 15:24

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում և հարակից տարածքներում տեսանելի՝ տրանսպորտային ու ոչ տեսանելի՝ ուժայինների տեսախցիկների գերխիտ քանակի պայմաններում Փարաքարի համայնքապետի սպանության՝ առնվազն իրականացնողներին հայտնաբերելը ժամերի հարց պետք է լիներ. մինչդեռ դեռ որևէ մեկը չի հայտնաբերվել:
Միգուցե չի էլ հայտնաբերվելո՞ւ... Սահմանադրական հանրաքվեն ու 2026-ի ընտրությունները վկա...
Կարծում եմ, համայնքային ընդդիմադիր մյուս ղեկավարները մտածելու ու լարվելու իրական պատճառներ ունեն...
Ի դեպ, լարվելու բան պետք է ունենան նաև ՀՀ-ի նախկին երեք նախագահները, ում գործող վարչապետը իր ֆբ վերջին գրառումներից մեկի մեջ մեղադրեց օկուպանտ լինելու մեջ, իսկ դա նշանակում է, որ շատ իրատեսական է, որ վաղը Ալիևի պահանջով միջազգային տրիբունալ ստեղծվի՝ հղում անելով, որ հենց ՀՀ-ն ընդունում է, որ մինչ 2022-ը ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, հետևաբար՝ ագրեսոր երկիր է, իսկ նրա ղեկավարները պետք է պատժվեն դրա համար:
Որոշները թերահավատորեն կվերաբերվեն նման սցենարին.
ճիշտ նույն կերպ թերահավատ, ինչպես նրանք վերաբերվում էին 2018-ից մեր կողմից ներկայացված սցենար-կանխատեսումներին, որոնք հատ-հատ, ցավոք իրականություն դարձան:
Նիկոլը կորցնելու բան չունի. նա մինչև վերջ գնալու է, քանի որ իր համար գինը այս ամենի անհատապես շատ մեծ է: Մնաց որ մյուս շրջանակները պատրաստ լինեն գնալու մինչև վերջ. ի դեպ, իրավիճակը գլխիվայր փոխելու ռեալ շանս կա:
Մի բան էլ, երբ սա հասկացավ, որ իր և իր անձի մասով պլանների իրականացումը շեղումներ է տալիս Անկարայի, Բաքվի, կամ «Արևմուտքի» մասով, իրավիճակը շատ արագ փորձելու է փոխել ու ՀՀ-ն վաճառել ՌԴ-ին:
Դեռևս էս ա»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան