Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում»․ Տաթևիկ Սողոյան

«Արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում»․ Տաթևիկ Սողոյան
171
Այսօր, 16:00

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:
Սակայն, ամիսներ առաջ անհայտ կորած անձանց հարազատներից մեկի հետ զրույցում պարզ դարձավ, որ արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. մարդիկ, որոնք չեն գտնվել պայթյունի կենտրոնում, և ում տեսել են տեղանքում նաև պայթյունից հետո, անհետացել են:
Ընդ որում, ըստ տարբեր խոսակցությունների, տեղում տարհանում իրականացրել են նաև ադրբեջանցիները՝ սեփական մեքենաներով:
Միևնույն ժամանակ ՀՀ-ում այս անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ վարույթ չի նախաձեռնվել, իսկ նրանց հարազատները գտնվում են իրավունքների պաշտպանության բացարձակ իզոլացման մեջ:
Գնահատականները թողնում եմ ձեզ»:

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան