Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա մեծ հարված էր ժողովրդավարությանը, պետք է ժամանակին կանխարգելվեր»․ Մենուա Սողոմոնյան

«Սա մեծ հարված էր ժողովրդավարությանը, պետք է ժամանակին կանխարգելվեր»․ Մենուա Սողոմոնյան
109
Այսօր, 19:24

«Հանրային տեսանկյունից ես սա համարում եմ մեծ հարված Հայաստանի ժողովրդավարությանը, մեծ հարված տեղական ինքնակառավարմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Ես սա օրինաչափության շղթայի մի մաս եմ դիտում, այլ կեպ չեմ կարող դիտել, որովհետև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով միշտ ժողովրդի կամքը տեղ չի հասնում։ Սա ժողովրդի կամքը տեղ չհասնելու ամենաողբերգական ձևն է։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում իրավական գնահատականներ տալ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա բնականաբար, եթե այս ամենը ինչ-որ մի շղթայի մասն էր, պետք է այդ ամեն ինչը ժամանակին կանխարգելվեր»։

«Սա մեծ հարված էր ժողովրդավարությանը, պետք է ժամանակին կանխարգելվեր»․ Մենուա Սողոմոնյան