Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ ընթացան երկկողմանի ձևաչափով». Ալիև

«Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ ընթացան երկկողմանի ձևաչափով». Ալիև
115
Երեկ, 22:12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ:

Նա նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունք և ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծ։ «Այնուհետև մեր նախաձեռնությամբ սկսվել են նախագծի տեքստի շուրջ բանակցությունները, որոնք տևել են 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառը։ Չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության», - ընդգծել է Ալիևը։