Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մենք հաղթեցինք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում». Իլհամ Ալիև

«Մենք հաղթեցինք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում». Իլհամ Ալիև
131
Երեկ, 22:24

Ադրբեջանը մտել է նոր դարաշրջան, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում։ «Մենք հաղթեցինք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում։ Մենք վերջ դրեցինք օկուպացիային և սկսեցինք վերակառուցումը։ Հաղթեց արդարությունը, ամրապնդվեց ինքնիշխանությունը, և ձեռք բերվեց փաստացի խաղաղություն։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով»,- նշել է հակառակորդ պետության ղեկավարը։