Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Դիլիջանի թունելն այս գիշեր փակ կլինի

Դիլիջանի թունելն այս գիշեր փակ կլինի
106
Երեկ, 22:36

Գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից։

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու»,- նշված է հաղորդագրության մեջ։