Խաղից կախվածության հետևանքով ամբողջ ընտանիքին սպանած դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման

Պակիստանի դատարանը 17-ամյա Ալի Զեյնին դատապարտել է 100 տարվա ազատազրկման՝ մոր, եղբոր և երկու քույրերի սպանության համար, հաղորդում է The Independent-ը։
Քննիչները դաժան սպանությունը վերագրել են PUBG խաղից նրա կախվածությանը։ Հանցագործության պահին դեռահասը 14 տարեկան է եղել։
Դատավորն Ալիին դատապարտել է փաստացի ցմահ ազատազրկման՝ 25 տարի յուրաքանչյուր սպանության համար՝ հրաժարվելով մահապատիժ նշանակել հանցագործության պահին նրա տարիքի պատճառով։
Ալին իր ընտանիքի հետ ապրելիս է եղել Լահորի խիտ բնակեցված շրջանում։ Տեղական լրատվամիջոցները նրան նկարագրել են որպես «եռանդուն PUBG խաղացող». նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է իր սենյակում՝ խաղալով խաղը, հաճախ քննադատության ենթարկվելով մորից՝ Նահիդ Մուբարաքից։ Ոստիկանության տվյալներով՝ Ալիի ագրեսիվ պոռթկումները տեղի էին ունենում, երբ նա չէր կարողանում կատարել խաղի նպատակները։
Սպանության օրը նա կորցրել է ինքնատիրապետումը՝ խաղում ձախողվելուց և մոր հետ վիճելուց հետո։ Դեռահասը վերցրել է նրա գրանցված ատրճանակը և կրակել ու սպանել մորը (45տ.), ավագ եղբորը՝ Թայմուրին (20տ.) և քույրերին՝ 15-ամյա Մահնուրին և 10-ամյա Ջաննատին։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հանցագործությունը «կախվածության արդյունք է, երբ խաղամոլությունը գերազանցել է ընտանեկան կապերին»։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
3209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
286Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
300Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
491Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
345Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
431Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
176Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32408.11.2026, 21:00