Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նիկոլ Փաշինյանից մինչև պատկան օղակնե՛ր, սպասում եք Քալաշը փողոցում մահանա՞»․ Անահիտ Սիմոնյան

«Նիկոլ Փաշինյանից մինչև պատկան օղակնե՛ր, սպասում եք Քալաշը փողոցում մահանա՞»․ Անահիտ Սիմոնյան
200
Այսօր, 10:06

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Քալաշն այսօր այ էս վիճակում էր՝ թուլացած, իմ մոտեցրած սննդից անգամ հրաժարվեց, ասեց՝ լավ չեմ, ոչինչ չեմ ուզում։
Երևանի կենտրոնում՝ Կառավարության շենքից և Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, փողոցում արդեն 15 տարի ապրում է Քալաշ Քալաշյանը, ով չունի անձնագիր, չունի որևէ կարգավիճակ, այսինքն Հայաստանում Քալաշը պաշտոնապես ուղղակի գոյություն չունի։
Սառնամանիքներին դրսում մնալու պատճառով Քալաշի ոտքերը ցրտահարվել են, այտուցված են, կարմրած, կապտած, թարախակալած, տեղ-տեղ արյուն է գալիս։
Պատասխանատու օղակիների հենց քթի տակ, ամեն օր կողքով անցնող ու աշխատանքի գնացող պաշտոնյաների աչքի առաջ է այս անձն, այս վիճակում։
Կարող եք հաշվել, թե այս տարիների ընթացքում քանի ղեկավար է փոխվել, քանի Սոցապ և Առողջապահության նախարարներ, փոխնախարարներ, բայց, ինչպես տեսնում եք, Քալաշի վիճակն օրեցօր ավելի ու ավելի է վատանում։
Մեկ շաբաթ առաջ զանգել եմ շտապ օգնություն, իր հետ միասին գնացել Հանրապետական հիվանդանոց, որտեղ մեզ ասվել է, որ անձին համալիր բուժում, գուցե նաև վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ։ Ինչը հնարավոր չէ անել, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՐԵՎԷ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԱՆՁՆԱԳԻՐ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՈՐԵՎԷ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱԼԱՇԻ ԲՈԻԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։
Մեր կողմից կա ՄԻՊ ուղարկված պաշտոնական դիմում, ԲՈԼՈՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ, բոլորն պատկան օղակներն ամեն ինչ գիտեն՝ անելով փաստացի ոչինչ։
Հիմա հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանից մինչև գերատեսչությունների ղեկավարներին՝ սպասում եք Քալաշը փողոցում մահանա՞։
Անպատասխանատվության ու անգործության այս շղթան գնալով միայն խորանում է. գերատեսչությունների գործելակերպի, քաղացու վիճակի և ամբողջ իրավիճակի հրատապության միջև կապ պարզապես չկա։
Հարգելի՜ Անահիտ Ավանեսյան, Նարեկ Մկրտչյան, սա ձե՜ր քաղաքացին է, վաղն իջե՜ք այգի, տեսե՜ք օգնությունից զրկված սարսափելի առողջական վիճակում գտնվող ձե՜ր քաղաքացուն։
Տեղեկացնում եմ, որ Քալաշին պետության կողմից լիարժեք անհրաժեշտ օգնություն օր առաջ չցուցաբերելը հանդիսանում է անմարդկային վերաբերմունքի դրսևորում, անձի իրավունքների ծանրագույն խախտում։
Բոլոր ընկերներիս և գործընկերներիս խնդրում եմ լայնորեն տարածել և ձեր նախընտրած ձևով պատասխանատու անձանցից պահանջել հրատապ գործողություններ։
Սա ՄԱՐԴՈՒ կյանքի և մահվան, տարրական մարդկայնության և արժանապատվության հարց է»։
Խնդրի մանրամասները՝ տեսանյութում։

Քալաշ Քալաշյանը 15 տարի փողոցում է ապրում․ վիճակն օրեցօր ավելի ու ավելի է վատանում
Աղբյուրը`   Անահիտ Սիմոնյան