Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«էս երկրում գարշահոտն ու թույնը մաքրելու համար պետք է հոտած ղառղառից ազատվենք»․ Կարապետ Պողոսյան

«էս երկրում գարշահոտն ու թույնը մաքրելու համար պետք է հոտած ղառղառից ազատվենք»․ Կարապետ Պողոսյան
57
Այսօր, 00:30

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի ընկերներ, հետևորդներ, առողջական խնդիրներով պայմանավորված, ցավոք, այսօր չկարողացա մասնակցել ԱԺ լսումներին, հետևաբար նախապես պլանավորած ելույթս կտեղադրեմ այստեղ․
Սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, տիկնայք ու պարոնայք, շնորհակալ եմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ ՀՀ վարչապետի անվստահության գործընթաց նախաձեռնելու համար, շնորհակալ եմ հրավերքի և ելույթի հնարավորության համար, պատիվ ունեմ։
Իրականում, այս գործընթացը չափազանց սպասված էր, ավելին՝ խիստ անհրաժեշտ, առավել անհրաժեշտ օր առաջ սկսելը, հետևաբար՝ առաջնային կոչս բոլոր քաղաքական ուժերին, հանրային և քաղաքական գործիչներին, հայ մարդկանց․
Սա եզակի հնարավորություն է օր առաջ կանգնեցնել հերթական արհավիրքը։ Կարևոր է, որ յուրաքանչյուրն ունենա իր ակտիվ դերակատարությունը՝ առանց ավելորդ հավակնությունների։
Սա գործընթաց չէ կառավարման ղեկ ստանձնելու։
Սա գործընթաց չէ քաղաքական կշիռ ուժեղացնելու։
Սա գործընթաց է ինքնապաշտպանության, ազգապահպանության, անկախության և ինքնիշխանության։
Ըստ իս «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված ինպիչմենտի գործընթացը քպ֊ի կամ փաշինյանի դեմ չէ, այն էրդողանի և ալիևի դեմ է, քանզի վաղուց մենք մեր վիրավոր վերքերին նրանց շունչն ենք զգում։
Կարևոր չէ արալեզները ովքեր են, միևնույն է մեր պետականությունն ավիրելու մոլուցք ունեցող, ցեղասպան զույգի շնչառությունն է, որը պետք է կտրել ՀՀ տարածքից։
Հիմա, եթե թվարկենք բոլոր արհավիրքները, որոնք պատճառվել է մեր երկու պետություններին, ժամանակը չի հերիքի, իրականում բոլորն էլ գիտակցում են, իսկ առավել ամփոփ ախտորոշումը արդեն տվել է հենց փաշինյան նիկոլը, երբ խոսեց Հայաստանի Հանրապետությունը լուծարելու և չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին։ Սա արդեն խորը կառավարման ճգնաժամի մասին է խոսում, ցավոք, մենք տեսել ենք նրա նոր էջից ինչ-որ բան սկսելը, լավագույն ապացույցը Արցախի բանակցային գործընթացն էր։
Կա ժողովրդական մի խոսքը, մի քիչ գռեհիկ, բայց տեղին
«Ղառղառի հետույքն է հոտած՝ մտածում է բույնն է, և ինչքան էլ բույնը փոխի, միևնույն է գարշահոտը կա, հետևաբար էս երկրում գարշահոտը, թույն ու թարախը մաքրելու համար պետք է հոտած ղառղառից ազատվենք»։
Հետևաբար, կոչս բոլորին, եկեք մի պահ դուրս գանք անձնական շահից և բոլորով սպասարկենք մեկ շահ՝ մեր պետականության, մեր անկախության, մեր ինքիշխանության շահը, մեր Ազատ ու Անկախ Արցախը վերազատագրելու շահը։
Հաջողություն բոլորիս, հաջողություն մեր սկսած գործին, կեցցե՜ այն Հայաստանը, որը գալու է իշխանափոխությունից հետո»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան