Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Սպանության կասկածյալ է բերման ենթարկվել

Սպանության կասկածյալ է բերման ենթարկվել
212
Այսօր, 12:30

«Մեդիահաբ»-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվող անձ է բերման ենթարկվել։
Կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանը։
Լրատվականին պատմել են, որ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Ըստ ամենայնի, գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Այս մասին պատմել են լրատվականին։
ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը չի հաստատել լուրը՝ նշելով, որ նոր բան չեն կարող հայտնել։
Ճշտող հարցին՝ այդ անձին բերման չեն ենթարկե՞լ գործի շրջանակներում, Սարգսյանը նշել է. «Տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան»: