Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արթուր Սարգսյանի ապօրինի կալանքն ամեն կերպ պահպանվում է»․ Արամ Վարդևանյան

«Արթուր Սարգսյանի ապօրինի կալանքն ամեն կերպ պահպանվում է»․ Արամ Վարդևանյան
105
Այսօր, 17:06

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2025 թվականի հուլիսի 9-ից ապօրինի դատական ակտերով կալանավորված է: Օգոստոսի 21-ին նվազագույն դատավարական երաշխիքների խախտմամբ կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք:
Հիշում եք չէ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա: Այս ամենը ևս մեկ ապացուցում է, այն, որ Արթուրի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար դրա անհրաժեշտությունը, հիշեցման կարգով վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին, նույնիսկ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը, բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է: Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան