Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իմպիչմենթը կանխարգելիչ քայլ է՝ թույլ չտալու հետագա աղետները». Սամվել Ֆարմանյան

«Իմպիչմենթը կանխարգելիչ քայլ է՝ թույլ չտալու հետագա աղետները». Սամվել Ֆարմանյան
120
Այսօր, 17:54

«Իմպիչմենթը ոչ թե պատիժ է Նիկոլ Փաշինյանի արդեն կատարած սխալների, բացթողումների ու հանցանքների համար, այլ դա կանխարգելիչ քայլ է՝ թույլ չտալու ապագա այն աղետները, որոնք անխուսափելիորեն լինելու են, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին»,- Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով կազմակերպված հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական ընդդիմությունը պատրաստ չէ 2026 թվականի ընտրություններին: «Ժողովուրդը այլընտրանք է ուզում, իսկ քաղաքական ընդդիմությունը դեռ այս պահին չի առաջարկել այդ այլընտրանքը՝ ո՛չ թիմերի տեսքով, ո՛չ գաղափարների տեսլականի տեսքով»,- ընդգծել է Ֆարմանյանը:

«Իմպիչմենթը կանխարգելիչ քայլ է՝ թույլ չտալու հետագա աղետները». Սամվել Ֆարմանյան