Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հակասանիտարական, գարշահոտ իրավիճակ՝ Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց

Հակասանիտարական, գարշահոտ իրավիճակ՝ Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց
105
Երեկ, 23:42

Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափ փողոցում, տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «7 օրից ավելի է՝ էս ահավոր վիճակն է։ Դիտահորից կեղտը դուրս է գալիս ու հոսում՝ անցնելով Երևանի 1-03 շտապօգնության գլխավոր մուտքի դիմացով ու այդպես հոսում։ Ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտրոն թաղապետարան, «Վեոլիա Ջուր», սակայն ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ասում են՝ խնդրին տեղյակ ենք, կմոտենանք։ Այսօր 2 ժամ առաջ ենք նորից զանգել «Վեոլիա Ջուր», խոստացել են, որ գան, բայց հըլը չեն գալիս։ Ոնց որ էդ հիմնարկը մեր ազգաբնակչության համար դարձած լինի «Նոյի ագռավ»․ դրանց երբ ահազանգում ես, պիտի հետևից ղուշ ուղարկես, բայց դե երևի ղուշն էլ դրանց չօգնի։ Միայն փողերը ասեն՝ մուծեք, բայց ոչ մի օգուտ, ոչ մի դրական պատասխան»: