Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև
88
Այսօր, 08:30

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 27-29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29- ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 32.4°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 1.0°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.5°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: