Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում
110
Այսօր, 00:26

«Red Wings» ավիաընկերության Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ արտակարգ վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրն է։
Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ WZ-1347 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր սեպտեմբերի 26-ին՝ 22։40-ին, սակայն հիմա վայրէջքը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ 03։55-ին։ Քաղավիացիայից հայտնել են, որ չվերթը շուտով կիրականացվի։