Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեր դեմ պատերազմը շարունակվում է, իրավունք չունենք պարտվելու»․ Ոսկան Սարգսյան

«Մեր դեմ պատերազմը շարունակվում է, իրավունք չունենք պարտվելու»․ Ոսկան Սարգսյան
99
Այսօր, 18:00

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Այսօր 2020 թվականի պատերազմի սկզբի 5-րդ տարելիցն է, պատերազմ, որ կարելի էր ու պետք էր կանխել։ Պատերազմ, որը Փաշինյանը հրահրեց բանակցությունները սեփական, զրոյական կետից վարելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ավանդը ջուրը գցելով, մյունխենյան անհեթեթ թեզերն առաջ քաշելով, 2020թ․ հուլիսին Տավուշում անտեղի բախումներ սկսելով, 2019- ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալով։ Սակայն պատերազմին չնախապատրաստվեց։ 2020թ․ հուլիսի 11-12-ը Տավուշի սահմանագոտում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ռազմական բախումներից հետո գրեցի, որ առաջիկայում Արցախում մեծ պատերազմ է լինելու։ 2020թ․սեպտեմբերի 26-ի երեկոյան Ֆեյսբուքում քննադատելով իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի ձերբակալումը, գրեցի՝ իսկ եթե վաղը պատերազմ սկսվի․․ ․ Պատերազմի սկզբից 5 տարի անց չեն հրապարակել 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառների մասին ԱԺ հանձնաժողովի եզրակացության ոչ գաղտնի մասը, պատերազմում զոհերի թիվը, զոհվածների անուն-ազգանունները, Ադրբեջանում մեր գերիների ընդհանուր թիվը։ 2020 թվականի պատերազմի Հայաստանի, Արցախի դեմ մեծ պատերազմի մաս է, Արցախը կորցրինք, հազարավոր զոհեր ու վիրավորներ տվեցինք․, իսկ Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է։ Դա դրսևորվում է Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբբենարանում չդնելով, Արարատ սուրբ լեռից հրաժարվելով, հայ ժողովրդի պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելով, հարկատուին զոհվածերի ու իրական հերոսների փոխարեն հերոս հռչակելով, հայ ազգի ինքնության սյուների՝ ընտանիքի, եկեղեցու դեմ ոտնձգություններով։ Դրսի հզոր կենտրոնները՝ Հայաստանի օրվա իշխանության միջոցով փորձում են հային մանկուրտացնել, զրկել պատմական հիշողությունից, կրթելու փոխարեն՝ կռտել, դարձնել ամուլ, անսեռ մի բան։ Սա մենք չենք կարող թույլ տալ, մեր դեմ պատերազմը շարունակվում է, իրավունք չունենք պարտվելու, հաղթելու ենք»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան