Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեր տղերքի արյան պատասխանատվությունն իշխանությունների վրա է»․ ԴՕԿ կուսակցություն

«Մեր տղերքի արյան պատասխանատվությունն իշխանությունների վրա է»․ ԴՕԿ կուսակցություն
127
Այսօր, 17:18

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․ «Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի հինգ տարին։ Հինգ տարի առաջ մեր հերոս տղերքը իրենց կյանքը տվեցին, իսկ ժողովուրդը կրեց անասելի ցավ ու կորուստ։ Այդ հերոսների շնորհիվ մենք այսօր կանգնած ենք, բայց ցավոք՝ նրանց կյանքի գնով պահած հաղթանակը վերածվեց պարտության՝ անպատասխանատու ու թուլամորթ իշխանությունների պատճառով։

Այս իշխանությունները, որ չկարողացան պաշտպանել մեր հայրենիքը և արժանապատվությունը, այսօր էլ շարունակում են նույն կործանարար քաղաքականությունը՝ փորձելով լռեցնել ժողովրդին ու պարտության դառնությունը վերածել «խաղաղության» սուտ պատմությունների։ Բայց մենք գիտենք ճշմարտությունը․ նրանք հանձնեցին երկիրը, նրանք խաբեցին ժողովրդին, և նրանց վրա է մեր տղերքի արյան պատասխանատվությունը։

Մենք երբեք չենք հաշտվի պարտության հետ։ Մենք երբեք չենք լռեցվի։ Մենք շարունակելու ենք պայքարել, մինչև Հայաստանը դուրս գա այս թշվառության թակարդից և վերականգնի իր արժանապատվությունը։

Հավերժ փառք մեր հերոսներին։
Մեր ցավը վերածվելու է ուժի։
Մեր պահանջը՝ պատասխանատվություն»։