Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեզ չհաղթեցին՝ մեզ դավաճանեցին ու թիկունքից խփեցին»․ Սամվել Հայրապետյան

«Մեզ չհաղթեցին՝ մեզ դավաճանեցին ու թիկունքից խփեցին»․ Սամվել Հայրապետյան
121
Այսօր, 04:06

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք հերոս ազգ ենք։

Հերոս ենք, որ կարողացանք 44 օր դիմակայել թուրք-ադրբեջանա-պակիստանա-ռուսական ճնշումներին, հերոս ենք, որ կարողացանք դիմակայել վրացիների փակ սահմաններին, հերոս ենք, որ կարողացանք կռվել մեկ քովիդի, մեկ պատերազմի դաշտում, հերոս ենք, որ ամեն բան մի կողմ դնելով՝ լծվել էինք հայրենիքի ու մեր ինքնության պահպանման գործին։
Տղամարդիկ առանց իրար հերթ տալու՝ գնում էին զինկոմիսարիատներ ու կամավորագրվում, փորձեին մեկին մերժեին կամ հետ ուղարկեին, ովքեր էլ մնում էին՝ թիկունքն էին ապահովում, ով տեղեկատվական, ով մատակարարման, ով իրազեկման, ով համակարգման և այլն։
Կանայք օր ու գիշեր քողարկող ցանցեր էին գործում, գործում էին ամեն ինչից՝ շորերից, աղբից, ինչ-որ անհասկանալի կտորների մնացորդներից։ Կարում էին քնապարկեր, գործում գուլպաներ, գլխարկներ, ձեռնոցներ, դեղորայք տեսակավորում ու չափաբաժիններով դնում։
Բժիշկների մեծ մասը մոռացել էին իրենց տան հասցեն ու երկու ֆռոնտով էին պատերազմում։
Զինվորները իրենց կյանքի գնով առաջնագիծն էին պահում ու փորձում հնարավորինս պահել մեր հայրենիքի կտորը։
Ուղղակի միշտ չի երբ բարին հաղթում է չարին։
Մեզ չհաղթեցին՝ մեզ դավաճանեցին ու թիկունքից խփեցին։
Մենք դասեր չքաղեցինք։
Փառք հերոսներին, փառք մեր ազգին ու փառք Հայաստան աշխարհին»։