Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Համայնքապետարանը և համայնքապետը ծաղկեպսակի փող չունե՞ն»․ Ոսկան Սարգսյան

«Համայնքապետարանը և համայնքապետը ծաղկեպսակի փող չունե՞ն»․ Ոսկան Սարգսյան
137
Այսօր, 15:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիլիջանցիները զարմացած են, որ Դիլիջան խոշոր համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հարգելով՝ այսօր զոհվածների հուշարձանին ոչ թե ծաղկեպսակ է տարել, այլ՝ մի քանի ծաղիկ։ Դիլիջանցիները ասում են՝ համայնքապետարանը և համայնքի ղեկավարը հերոսների հուշարձան տանելու համար ծաղկեպսակի փող չունե՞ն։ Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հուշարձան իր այցի վերաբերյալ 2 լուսանկար և գրառել․ «Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմում անմահացած հերոսնեիի հիշատակին»։ Գրագիտությամբ աչքի չընկնող համայնքապետը սխալով է գրել՝ «հերոսնեիի»»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան