Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Եթե այդ օրն էլ հանդիպում չկայանա, մենք փողոց ենք փակելու»․ Արսեն Ղուկասյան

«Եթե այդ օրն էլ հանդիպում չկայանա, մենք փողոց ենք փակելու»․ Արսեն Ղուկասյան
138
Այսօր, 18:36

Ինչպես արդեն հայտնել ենք՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։

«Մեզ հավաստիացրին, որ երկուշաբթի օրը տեղի կունենա հանդիպում, ժամ չնշեցին»,- այս մասին լրագրողների հետ զույցում ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
«Մենք՝ ծնողներով որոշեցինք, որ երկուշաբթի օրը ժամը 12․00-ից լինենք ՊՆ մուտքի մոտ․․․ Երբ որ կորոշեն մեզ ընդունել, մենք՝ այստեղ գտնվող ծնողների կազմով կհանդիպենք իրենց հետ։ Եթե այդ օրն էլ հանդիպում չկայանա, մենք փողոց ենք փակելու, թող ժողովուրդը չնեղանա, քաղաքը կոլապսի կենթարկենք»,- հավելեց Ղուկասյանը։

«Եթե այդ օրն էլ հանդիպում չկայանա, մենք փողոց ենք փակելու»․ Արսեն Ղուկասյան