Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այսօր պարտավոր ենք ոչ միայն հիշել մեր հերոսներին, այլև հարցնել՝ ո՞վ է պատասխան տալու»․ Թագուհի Թովմասյան

«Այսօր պարտավոր ենք ոչ միայն հիշել մեր հերոսներին, այլև հարցնել՝ ո՞վ է պատասխան տալու»․ Թագուհի Թովմասյան
81
Այսօր, 19:00

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի թելեգրամյան գրառումը․ «Հինգերորդ տարին՝ առանց Արցախի, առանց հազարավոր զոհված տղաների, առանց այն վստահության, որ պետությունն ունակ է պաշտպանելու իր քաղաքացիներին թե՛ երկրի ներսում, և թե՛ դրա սահմաններից դուրս։

5 տարի անց մենք ունենք․
▪️Տասնյակ հազարավոր հայրենազուրկ ընտանիքներ, որոնց ապրուստի ու արժանապատվության մասին պետությունը պատշաճ չի հոգում։
▪️Բազմաթիվ վիրավորներ ու հաշմանդամ դարձած հերոսներ, որոնց հոգսը մեծամասամբ մնացել է ընտանիքների կամ տարբեր ՀԿ-ների ուսերին։
▪️Արցախի կորուստ և վտանգված ինքնիշխանություն Հայաստանում։
▪️Անպատասխանատու իշխանություն, որը պատերազմի ճշմարիտ պատճառները, սխալները և պարտության հետևանքները մինչ օրս դեռ չի բացահայտել ժողովրդի առաջ։

Այսօր պարտավոր ենք հիշել ոչ միայն մեր հերոսներին, այլև հարցնել՝
Ո՞վ է պատասխան տալու։
Ո՞ւր է ռազմաքաղաքական հաշվետվությունը։
Ո՞ւր է այն ռազմավարությունը, որը պիտի ապահովեր Հայաստանի անվտանգությունը»։