«Ինչու է ելույթ ունեցել դատարկ դահլիճում». Էրդողանը՝ ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված էր ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դատարկ աթոռների առջև, ինչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է Գազայում Իսրայելի գործողությունների հետևանք։
Իսրայելի վարչապետը ելույթ ունեցավ Գլխավոր ասամբլեայում ուրբաթ օրը, սակայն շատ պատվիրակությունների անդամներ դուրս եկան նրա ելույթի սկզբում, և քաղաքական գործիչը սուլոցների արժանացավ։
«Արդեն երկու տարի է, ինչ Գազայում ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում ամոթալի ցեղասպանություն. խաղաղ բնակիչները ռմբակոծվում են, իսկ Գազայում սովը անողոք կերպով օգտագործվում է որպես զանգվածային ոչնչացման զենք։ Նեթանյահուն ստիպված էր ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճում դատարկ աթոռների առջև», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի առաջնորդը Bosphorus դիվանագիտական ֆորումում։
Էրդողանի խոսքով՝ «պարզ է դարձել, որ անհրաժեշտ է կանգնեցնել հրեշին»։

«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
6501:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6200:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
89Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
103Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
96Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
82Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
93Երեկ, 21:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
79Երեկ, 21:42