Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Մուսալեռում, մարելով հողամասի տնակի հրդեհը, հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Մուսալեռում, մարելով հողամասի տնակի հրդեհը, հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին
144
Երեկ, 23:54

Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։

Ոստիկանները հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։