Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Իրավիճակը՝ Մերձավանում․ սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Իրավիճակը՝ Մերձավանում․ սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
187
Այսօր, 09:42

Փարաքարի համայնքապետի սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել։ Ուշ երեկոյան ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել էր․ «Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Այս պահին Մերձավանում ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Իրավիճակը՝ Մերձավանում․ Փարաքարի համայնքապետի սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ