Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալը 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակից է եղել

«ԱրմԼուր»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը Գևորգն է, որը դեռևս 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակիցն է եղել։
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Վաղարշապատի բաժին է ներկայացվել մեկ անձ, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Նշենք, որ նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերված մարզասրահի այցեքարտի միջոցով են հայտնաբերել սպանություն կատարող անձին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության զորքերը և սևբերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Մերձավանում: Իրավապահները սպանություն կատարած անձի անունը դեռևս գաղտնի են պահում։

Ուկրաինան Միխայիլ Գալուստյանին ներառել է Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
8109:24
Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
5309:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7707:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
11903:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
12602:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
12401:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
13500:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
186Երեկ, 23:49