«Այս գիշեր ՌԴ-ն 500 ԱԹՍ և 40 հրթիռ է արձակել»․ Զելենսկի

Սեպտեմբերի 28-ի գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի վրա արձակել մոտ 500 գրոհային անօդաչու թռչող սարք։ Արձակվել է նաև ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է իր թելեգրամյան ալիքում։
«Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակումը տևեց ավելի քան 12 ժամ։ Դաժան հարվածներ, միտումնավոր և նպատակային ահաբեկչություն սովորական քաղաքների դեմ՝ մոտ 500 գրոհային անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ», - նշել է Զելենսկին։
Հարձակման հիմնական տարածքներն էին Կիևը և շրջակա շրջանները, Զապորոժիեի, Խմելնիցկիի, Սումիի և Օդեսայի մարզերը։
Թիրախում են եղել հացի գործարանը, անվադողերի գործարանը, մասնավոր և բնակարանային շենքերը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Այս նողկալի հարձակումը տեղի է ունեցել, ըստ էության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվա ավարտին, և հենց այսպես է Ռուսաստանը հայտարարում իր իրական դիրքորոշումը։ Մոսկվան ցանկանում է շարունակել կռվելն ու սպանելը և արժանի է միայն աշխարհի կողմից ամենակոշտ ճնշմանը», - ընդգծել է Զելենսկին։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
4102:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
7401:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6800:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
97Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
109Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
100Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
85Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
96Երեկ, 21:54